ԴԴավիթ Մուրադյան

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր

Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

 

Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

 

Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին, որը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ հաստատման համար։

 

Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում