Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն այս տարի նվազել են, իսկ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության դեպքերը՝ ավելացել: 2019 թ. 10 ամսվա ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք՝ նախորդ տարվա 585-ի դիմաց: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Նելլի Դուրյանը տեղեկացրել է, որ ստացվել է ընտանեկան բռնության մասին 2682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1166 դեպքում, իսկ անհետաձգելի միջամտություն՝ 375 դեպքում:
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկություններով՝ 2019 թ. 10 ամսում ՀՀ տարածքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի համեմատ:










