Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը

Նախորդ տարվա համեմատ հաշվետվության առումով աշխատակազմում մեծ փոփոխություններ չունենք: 2025 թվականին «Պետական բյուջեի մասին» օրենքով հաստատվել են 11 ծրագիր և 50 միջոցառում: 2025 թվականին Կառավարության որոշմամբ ավելացվել է 7 միջոցառում: 57 միջոցառումից կատարվել են 55-ը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հաշվետու տարում ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ին գումարված  համատեղ նիստում, որտեղ շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները, նշել նաև, որ Վարչապետի աշխատակազմում չեն ավելացել ավտոմեքենաներ և հաստիքներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ 2025 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմին «Նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով նախատեսված է եղել  հատկացնել 1 մլրդ 658 մլն 673 հազ. դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 711 մլն 427 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 627 մլն 337 հազ. դրամ, ինչը ճշտված պլանի 95 տոկոսն է:

Իրականացվել է 3 միջոցառում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում