ՄՄարո Թարվերդյան

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դումիկյան եղբայրներ» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  • արտադրամասերը սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  • չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,
  • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, դռները հարթ չեն եղել,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում