ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար. Կալաս

Եվրամիության նախարարները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակելու՝ Իրանի գործողություններն անընդունելի են։ Ի պատասխան՝ ԵՄ երկրները հավանություն են տվել նեղուցի փակմանը մասնակից իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներին:

«Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում նավարկության ազատության սահմանափակման դեմ, և կշարունակի դա անել», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Ըստ Կայա Կալասի՝ որպեսզի  Հորմուզի նեղուցը բացվի, Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է հակամարտությունը լուծեն դիվանագիտական ​​ճանապարհով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում