ՆՆարե Ոսկանյան

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ երեխաները միացել են «Սկաֆանդր» միջազգային ծրագրին

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ երեխաները միացել են «Սկաֆանդր» միջազգային ծրագրին

Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Երևանում կայացած Unistar Armenia փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ անցկացվել է տիեզերական արտթերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ:

Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, որոնցից պատրաստվելու է տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր, ու տիեզերագնացների հետ ուղարկվելու է տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը նախատեսվող 17 երկրների շարքից: «Երազողը» աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում