ԿԿարմեն Ղուկասյան

ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին

ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին

ԱԺ ընտրությունների ընթացքի մասին ամփոփ տվյալներ ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ առավոտյան ժամը 08.00-ից սկսված քվեարկության ընթացքի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հովակիմյանը տեղեկացրեց՝ բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07.00-ից սկսել են իրենց աշխատանքները, իսկ ժամը 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին:

«Ժամը 08.00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն: Այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են: Բոլորիս մաղթում եմ խաղաղ, հանգիստ ընտրություններ, որպեսզի ունենանք օրինական, շատ արդար ընտրություններ և լավ արդյունքներ»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով՝ 2005 տեղամասերից 48-ում արձանագրվել են բացակայություններ (ընդհանուր՝ 50 բացակա): Բացականերից 2-ը հանձնաժողովի նախագահ է, 1-ը՝ քարտուղար:

«Գիտեմ, որ 2 նախագահի և քարտուղարի բացակայությունը պայմանավորված է քրեաիրավական գործընթացով, այսինքն՝ մեզ արդեն զեկուցել են, որ ուղղակի տվյալ նախագահները և քարտուղարը գիշերը ձերբակալվել են։ Մեկ այլ դեպքում պատճառը ծնողի մահն է եղել»,- հայտնեց Վահագն Հովակիմյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների նախապատրաստական ընթացքին, ասաց՝ ԿԸՀ-ն միայն ընտրությունների հանձնաժողովականների շուրջ 4000 անձանց դասընթացներ է կազմակերպել, որոնք տեխնիկական սարքավորումների աշխատողներ են, իսկ շուրջ 16 հազարը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են:

«Ընտրություններից անմիջապես առաջ հատուկ դասընթացներ են արվել նաև նախագահների և քարտուղարների համար»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում