Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին

Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին

Հայաստանը մնում է մեր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը, ուստի Հայաստանի հետ կապված մենք ունենք միանգամայն օրինական հարցեր՝ հայտարարել է Միխայիլ Գալուզինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ խոսքը Եվրամիության հետ մերձեցման մասին է, որն աջակցում է Ուկրաինային և թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ:

«ԵՄ-ի հետ մերձեցումն ինքնին Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ռիսկեր է պարունակում։ Հայաստանը մուտք ունի հսկայական շուկա, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկա։ Այդ ամենը չի լինի, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը»,- կարծիք է հայտնել Գալուզինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում