ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ ընտրություններում Կիևի միջամտության վարկածը Կրեմլն է տարածել. The New York Times

ԱՄՆ ընտրություններում Կիևի միջամտության վարկածը Կրեմլն է տարածել. The New York Times

Արդեն քանի տարի՝ Ռուսաստանի իշխանություններն ապատեղեկատվություն են տարածում, որի նպատակը ԱՄՆ 2016 թ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատասխանատվությունը Ուկրաինայի ուսերին դնելն է: Այս մասին գրել է  ամերիկյան առաջատար The New York Times  պարբերականը՝ նշելով, որ հենց այս թեման է գլխավորել սենատորների և ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ճեպազրույցը:

Ըստ թերթի՝ անցած երկու տարիների ընթացքում ռուսական հետախուզությունը «Կիևի միջամտության» վերաբերյալ կեղծված տվյալներ է փոխանցել ազդեցիկ ռուս և ուկրաինացի օլիգարխներին և գործարարներին, որոնք միջնորդավորված կերպով այս տեղեկությունը տարածել են ամերիկյան քաղաքական գործիչների և մեդիայի շրջանում:

Ապատեղեկատվությունը հասել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այս թեման քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչն էլ իմփիչմենթի պատճառներից մեկն է դարձել:

Պարբերականը նշել է, որ Անգուս Քինգը՝ Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամը, ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է, որ Պուտինը նույնիսկ հրապարակավ է Ուկրաինայի միջամտության վարկածը դեռ 2017-ի սկզբին արտահայտել, որպեսզի հեռացներ կասկածներն իրենցից:

Պարբերականի փոխանցմամբ՝ ճեպազրույցը կազմակերպվել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ԱՄՆ ազգային անվտանգության՝ Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով նախկին փորձագետ Ֆիոնա Հիլլի՝ Կոնգրեսում ունեցած ելույթից հետո: Հիլն այդ ժամանակ ԱՄՆ նախագահական ընտրություններին ուկրաինական միջամտությունը անհիմն տարբերակ էր որակել՝ պնդելով, որ այդ վարկածը նետել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

Փոխանցվում է, որ միջոցառմանը քննարկվել են նաև ռուսական միջամտության մարտավարության, նմանատիպ գործողությունները թաքցնելու՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աճող ունակությունների հետ կապված հարցեր: ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Մոսկվան մտադիր է կրկնապատկել իր ջանքերն այս ուղղությամբ՝ 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում