ԳԳոհար Սարգսյան

ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը։

 
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացություններին։

ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված մանրամասն պարզաբանումների համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՌՀ հետագա գործունեությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում