Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ  քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում Կոմիտեի դերակատարմանը:

Անդրադառնալով կառույցի կողմից ընտրական հանցագործությունների դեմ տարվող հետևողական պայքարին և վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: Արթուր Նահապետյանը ներկայացրել է որոշ վիճակագրան տվյալներ՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 89 քրեական վարույթ, ձերբակալվել է 128 անձ: Քրեական հետապնդում է հարուցվել 142-ի նկատմամբ: Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքն ու տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է:

Միաժամանակ Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումներից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի համար շատ ավելի կարևոր է նման դեպքերի կանխումն ու նախականխումը, որի ուղղությամբ ևս Կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում