ՎՎարդան Հովսեփյան

Այսօր կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը

Այսօր կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը

Այսօր Լեհաստանի Գլիվիցե քաղաքում՝ «Arena Gliwice»-ի բեմում, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը: Մրցույթին մասնակցում են 19 երկրի կատարողներ:

Հայաստանը ներկայացնող երգչուհի Կարինա Իգնատյանը կկատարի «Colors Of Your Dream» երգը՝ 15-րդ համարի ներքո:

Մասնակիցների օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից։ Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի պաշտոնական կայքը, դիտել կարճ հիշեցումներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3, 4 կամ 5 երկրի օգտին:

Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի մինչև  մինչ եզրափակչի մեկնարկը, իսկ հետո մրցույթի ընթացքում կրկին կշարունակվի 15 րոպե տևողությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում