Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով. ԿԳՄՍ նախարարը՝ 229 դպրոց փակվելու մասին

Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով. ԿԳՄՍ նախարարը՝ 229 դպրոց փակվելու մասին

Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու: Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց տեղ չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով:

Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- գրել է նա:
 
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց: Ըստ ԿԳՄՍ հաղորդագրության՝ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, դա ապատեղեկատվություն է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում