ԼԼիլիթ Ասատրյան

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+800-կմ 10+800)։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։

 

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում