ՎՎարդան Հովսեփյան

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղն է գրավել 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրել է 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճել է միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում:

Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 միավորով գրավել է 5-րդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.733 միավոր և զբաղեցրել 4-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցել էր նաև Արթուր Դավթյանը, որը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը նժույգի թափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում