Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները

Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները

1859-ի հունիսի 24-ին Իտալիայի հյուսիսի Սոլֆերինո քաղաքի շրջակայքում ավստրիական եւ ֆրանսիական զորքերը ճակատամարտում էին։ Օրվա ավարտին սպանված եւ վիրավոր 40 000 զինվոր անօգնական ընկած էին ռազմի դաշտում։ 

Բժշկական ծառայություններն անկարող էին հոգ տանել բոլորի համար: Այդ երեկո Անրի Դյունան անունով մեկն անցնում էր քաղաքի մոտակայքով։ Տեսարանը ցնցեց Դյունանին, նա կոչ արեց տեղի բնակչությանը վիրավորներին խնամելու հարցում օգնել իրեն: 

Վերադառնալով Շվեյցարիա՝ Դյունանը հրապարակեց «Հուշեր Սոլֆերինոյի մասին» գիրքը, որը սահմանում էր մարդասիրական իրավունքի առաջին հիմնարար սկզբունքները: Հենց այս իրադարձությունը հիմք հանդիսացավ ստեղծելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում