ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք

Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է հղել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին: 

Ըստ նրա՝ Իրանի հետ պատերազմը, որի ընթացքում ԱՄՆ դաշնակիցները հակաօդային պաշտպանության միջոցների հսկայական պաշարներ են ծախսել՝ պաշտպանելով Պարսից ծոցում գտնվող օբյեկտները, խորացրել է այն դեֆիցիտը, որին Ուկրաինան բախվում է պատերազմ սկսվելուց ի վեր: Ըստ Agence France-Presse-ի՝ փաստաթղթում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ ռուսական բալիստիկ հրթիռներին հակազդելու համար։

Այս կոչն ընդգծում է, որ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ կախված է արևմտյան դաշնակիցներից՝ Ռուսաստանի հրթիռային հարվածներին հակազդելու համար, չնայած  առաջինն է գործարկել հեռահար անօդաչու թռչող սարքերի որսման համակարգը, որին նախանձում են աշխարհի ամենաառաջադեմ բանակներից մի քանիսը` գրում է պարբերականը:

Խնդրանքը ներկայացվել է Կիևի վրա Ռուսաստանի ամենազանգվածային համակցված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից ընդամենը մի քանի օր անց, որը լայնածավալ ավերածություններ է առաջացրել երկրի մայրաքաղաքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում