ՀՀայկ Նավասարդյան

Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը

Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախորդիվ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ՝ հաստատված ընթացակարգով։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները լայն տարածում ունենան՝ հասանելի լինելով լայն շրջանակների։ Որպես հոբելյանական կարևոր միջոցառում՝ նախարարն առանձնակի անդրադարձել է Փարիզում Աճառյանի անվան հուշատախտակի բացմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ են իրականացվում։

Կարևորվել է նաև Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է Աճառյանի հոդվածները, որոնք շատ հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում, մեկտեղել և հրատարակել առանձին հատորներով։ Հանձնաժողովը խրախուսելի է համարել ինչպես դպրոցականների մասնակցությունը միջոցառումներին, այնպես էլ տարբեր հաստատությունների նախաձեռնողականությունը՝ ներկայացնելու սեփական ծրագիրը։

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում