ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է որոշակի տնտեսական ռիսկեր առաջացնել Եվրասիական տնտեսական միության երկրների համար, և այդ ռիսկերը պետք է գնահատվեն։ Այս մասին հայտնում է РБК-ն:

«Եվրամիությանն անդամակցությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են։ Սկզբունքորեն, նրանք (Հայաստանը) նույնպես հասկանում են դա։ Որքան մենք գիտենք և լսում ենք, ներկայումս այնտեղ բավականին ակտիվ աշխատանք է տարվում եվրոպական չափորոշիչներին ու եվրոպական տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարող են առաջանալ որոշակի տնտեսական ռիսկեր, և այդ ռիսկերը նույնպես պետք է գնահատվեն։ Ակնհայտ է, որ հարցի վերաբերյալ քննարկումներ կլինեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, եթե պետությունների ղեկավարները ցանկանան քննարկել այդ թեման»,- ասել է Օվերչուկը։

Նա կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի՝ «շատ լավ» հասկանալով ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ միության երկրների հետ առևտրի ծավալը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում