ԼԼուսինե Մուրադյան

Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը

Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2026 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում 270,305.8 հազար դրամի չափով՝ մի շարք կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, գույքով ապահովումը։

Ֆինանսական միջոցները կուղղվեն, մասնավորապես, հետևյալ աշխատանքների համար՝ Շիրակի մարզի Գյումրու պետական բժշկական քոլեջի վերակառուցման ՆՆՓ, Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տաքանցումը եռահարկ մասնաշենքի կառուցում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի ավարտված աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության դիմաց վճարում, Շիրակի մարզի Արթիկի Տ․ Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգում և բարեկարգում։ Որոշմամբ սահմանվում են նաև մի շարք թույլտվություններ՝ ՀՀ գնումների օրենսդրությամբ թույլատրվող սահմանաչափերը գերազանցելու համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում