Մի ֆոտոյի պատմություն. հաղթանակած տղաները

Մի ֆոտոյի պատմություն. հաղթանակած տղաները

Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր: 1992-ի մարտ-ապրիլին հետախուզական խմբերի ջանքերով ճշգրտվեցին հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները:

Ինքնապաշտպանական ուժերի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 9-ին քաղաքն ամբողջությամբ ազատ էր:

Հաղթանակի մասին պատմող լուսանկարները բազմաթիվ են: Դրանք փաստում են այդ օրերին հայ ժողովրդի հավաքական կամքի ուժի, արիության ու ռազմավարական հատուկ հմտություններին տիրապետելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում