Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել

ԷԷմմա Վարդանյան

Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝  մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։ Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։

Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։ 

Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում