ԼԼիլիթ Ասատրյան

ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա ալ Սուլաիտինին:

 

ՄԻՊ գրասենյակից հայտնում ե, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ոլորտին առնչվող ժամանակակից մարտահրավերները։

 

Դեսպան Ալ Սուլաիտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

 

Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունն ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում