Ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը Թուրքիայում կաշխատեն ինքնավար ռեժիմով: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ռուսական համակարգերը մարտական հերթապահության կանցնեն «stand alone system» (ինքնավար համակարգ) ռեժիմով: Մենք նախապես հայտարարում ենք՝ С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերն աշխատելու են անկախ»:
Թուրքիայի Ուժային գերատեսչության ղեկավարը նշել է, որ С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը չափազանց կարևոր մեխանիզմ են Թուրքիայի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման համար:










