ՎՎարդան Հովսեփյան

Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ՀՀ ժամանող ավտոբուս է կանգնեցվել

Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ՀՀ ժամանող ավտոբուս է կանգնեցվել

Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում, արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև՝ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար»,- նշված է դեսպանության հայտարարությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում