ԱԱսպրամ Սարատիկյան

Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը

Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

 

Միջոցառումը կազմակերպվել է հիմնարկի դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ։

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը՝ որպես նրանց վերասոցիալականացման, ինքնադրսևորման և հասարակության հետ կապի պահպանման կարևոր բաղադրիչ։

 

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում