Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք՝ լրտեսներ են, իրենք չգիտեն, որ մենք գիտենք. Փաշինյան

Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք՝ լրտեսներ են, իրենք չգիտեն, որ մենք գիտենք. Փաշինյան

Քրեական գործի օպերատիվ հատվածն իրականացրել է վարչապետին ենթակա մարմինը՝ ԱԱԾ-ն, բնականաբար, ես բոլոր մանրամասներից կարող եմ տեղյակ լինել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով:

«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն: Այսինքն՝ մենք հիմա էլ լրտեսության ուրիշ գործեր ունենք: Լրտեսներին չենք բռնում մի պարզ պատճառով, որովհետև օպերատիվ հետևում ենք, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն, էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները:

Նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է, այսինքն՝ պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալել, հենց իմացանք՝ լրտես է, գնալ միանգամից բռնել, գրագետ չէ: Պետք է թողնել, պատկերը տեսնել, թե ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում, ինչ հանձնարարություններ է տալիս կուրատորն իրեն, ինչի՞ մասին են այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարություններն ինֆորմացիա են, չէ՞, տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ո՞ւմ է ներգրավում, ո՞ր կուսակցության ցուցակում է հայտնվում, ո՞նց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումի՞ց է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարվում այդ հրահանգը, գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ: Նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Ճ կլասի լրտես է: Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և  դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը, այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, չէ՞: Կապ ունի՞ նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, էդ որդու գործոնով իր վրա ազդե՞լ են, թե՞ չեն ազդել, թե՞ կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի:

Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են, իրենք չգիտեն, որ մենք գիտենք: Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին անում ենք այդ գործողությունը, որպեսզի ռեսուրսը, մեր օպերատիվ հետաքրքրությունն ամբողջությամբ բավարարվի: Որոշումը կայացվում է այն պահին, երբ հասկանում ենք՝ ամեն ինչ գիտենք, նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ գործողության, գործողությունը կասեցնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, ըստ ՔԿ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում