Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են

Ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակում Մ-2 միջպետական ճանապարհի Արարատի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվել են վնասված մետաղական արգելապատնեշների վերականգնման, փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Համանման աշխատանքներ են տարվում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության այլ ճանապարհներին նույնպես։








