ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին

Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին

Արևմտյան երկրները ջանքեր են գործադրում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից դուրս մղելու և ռուսական սահմանների մոտ սեփական ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք մտահոգված ենք կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքներ կնքելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերով։ Դա ոչ միայն տնտեսական մրցակցություն է, այլև Ռուսաստանին դուրս մղելու և մեր սահմանների անմիջական հարևանությամբ Արևմուտքի կողմից վերահսկվող ենթակառուցվածքներ ստեղծելու փորձ»,- «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։

Ըստ փոխարտգործնախարարի՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ձգտում են վերահսկողություն հաստատել տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների և բնական պաշարների նկատմամբ։ Նա հավելել է, որ արևմտյան պետությունները ցանկանում են Կենտրոնական Ասիայի երկրների իշխանություններին դրդել հրաժարվելու Ռուսաստանի հետ համագործակցությունից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում