ՄՄարիամ Մխիթարյան

PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի (PURL)՝ ամերիկյան զենքի գնման ծրագրի շրջանակում բոլոր զենքերի մատակարարումը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը՝ Բրյուսելում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«PURL-ի վերաբերյալ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մատակարարվում է այն ամենը, ինչի համար դաշնակիցները վճարել են, այդ թվում՝ ուկրաինացիներին շտապ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության որսացող հրթիռներ», - ասել է բարձրաստիճան զինվորականը։

Նախաձեռնությունը թույլ է տալիս արագ ձեռք բերել և ռազմաճակատ հասցնել զենքեր, որոնք չեն կարող փոխարինվել եվրոպական համարժեքներով։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը նաև հիշեցրել է, որ Արևմուտքի ներդրումներն Ուկրաինայի պաշտպանության գործում ոչ միայն օգնում են այդ երկրի բնակչության ու կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը, այլև ամրապնդում են եվրոպական անվտանգությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում