Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷմմա Վարդանյան

Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Բայմուրզաև Մուխտարբեկ Արապբաևիչին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիների կրթության ոլորտում Հայաստանում իրականացվող մեծածավալ բարեփոխումները, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը և առաջիկա զարգացման տեսլականը՝ ընդգծելով, որ մարզային դպրոցների փորձով ծրագիրն այս տարվանից կփորաձարկվի նաև մայրաքաղաքի որոշ դպրոցներում։ Անդրադառնալով կրթության բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքում սովորողների կարողունակությունների և հմտությունների զարգացումն է։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի արդեն հինգերորդ անգամ իրականացվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, և ՀՀ-ում յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ատեստավորված է և ունի ավելի բարձր և արժանապատիվ աշխատավարձ։ Զուգահեռաբար ներդրվել են նաև այլ խրախուսման մեխանիզմներ, մասնավորապես՝ տարակարգի համակարգը, մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրումը:

Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Մուխտարբեկ Արապբաևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը հանրակրթության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին, «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագրին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում