ՔՔրիստինե Ոսկանյան

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գագիկ Ստեփանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մամիկոնյանց փողոց) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝

 

- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- արտադրական շինությունների առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում:

 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում