ՔՔրիստինա Մկրտչյան

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են

Արդյո՞ք կփոխվի հաշվառման հասցեն, եթե անձը դիմում ներկայացնի ընտրություններին իր նախընտրած վայրում հաշվառվելու համար։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում հաշվառումը։ Այդ փոփոխությունն ուժի մեջ է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։

 

Գերատեսչության փոխանցմամբ՝ ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում