ՔՔրիստինե Ոսկանյան

Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում

Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում

Մայիսի 15-ին՝ ժամը 15։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում տուն է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում