Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷմմա Վարդանյան

Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ

Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի  դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: 

Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:

Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:

Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»:

Ավեի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում