Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԴԴավիթ Մուրադյան

Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել

Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։

«Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված  է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում