ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ

Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանուր համաձայնության չեն եկել Դոնբասի ամբողջ տարածքը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը պայմանով, որ ուկրաինական ուժերը դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, որոնք Կրեմլը համարում է Ռուսաստանի տարածք՝ 2022 թվականի «հանրաքվեների» արդյունքներով։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մոտենում է։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների ավարտին, կարծում եմ՝ այն մոտ է»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ «պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու համար, նաև այցելել Ռուսաստան»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում