Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն իր ծննդյան 15-ամյակին նվեր է ստացել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիից:
«Նվեր ստացա իմ սիրած խաղացողից: Շատ շնորհակալ եմ, Լեո Մեսսի: Շնորհակալ եմ ծննդյանս օրվա շնորհավորանքների համար», – գրել է Մուկոկոն Ինսթագրամում:
Մուկոկոն 13 տարեկանում «Բորուսիայի» 17 տարեկանների թիմում անցկացրած 25 խաղում խփել է 46 գոլ:
Մուկոկոն ծնունդով Կամերունից է, սակայն խաղում է Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում:










