ԴԴավիթ Մուրադյան

Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միավորման ու Վայրի բնության պահպանության ընկերակցության համակազմակերպմամբ Նյու Յորքում կայացել է «Մեկ աշխարհ, մեկ առողջություն. բերելով միջազգային և գիտական կոնսենսուսը քաղաքականության քննարկումների տիրույթ» խորագրով միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:

 

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ նախագահի կողմից ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի` Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացի համակարգող նշանակվելու հանգամանքին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նկատել է, որ ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը մասնակցել է ս.թ. ապրիլի 7-ին Լիոնում կայացած «Մեկ Առողջություն» գագաթնաժողովին՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի առողջության միասնականության համատեքստում վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը «Մեկ առողջություն» օրակարգին։

 

2026 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքների համատեքստում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ուրվագծեց Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ առանձնանշելով, որ հայաստանյան նախագահությունը սատարելու է գործնական քայլերին միտված քննարկումները, խրախուսելու է Կոնվենցիայի կողմերի և շահառուների միջև կառուցողական ներգրավվածությունը, ինչպես նաև ձգտելու է Կոնվենցիայի իրագործման, մոնիթորինգի և վերանայման գործընթացների ներդաշնակության առաջմղմանը։

 

Միջոցառմանը ելույթներով նաև հանդես են եկել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժ.Բոննաֆոնտն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյույորքյան գրասենյակի ղեկավար Վ.Օբերմայերը, «Մեկ առողջություն» գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Ա.Շոմուզոն, ՄԱԿ -իանդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում