ԴԴիանա Գասպարյան

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» (Successful Business Leaders' Club) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել գործարար առաքելությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր: 

Կողմերն անդրադարձել են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, կայուն բրենդավորումը և ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրությունների զարգացումը: 

Կարևորվել է Կիպրոսի դերը՝ որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ: Պատվիրակության անդամների կողմից առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։ 

Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում