Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷմմա Վարդանյան

«Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ

«Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ

«Կրթվելը նորաձև է» հարթակում հյուրընկալվելու է մտավոր սեփականության ոլորտի փորձառու մասնագետ, գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի նախկին պետ Ավետիս Պերյանը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։

«Նա ավելի քան 17 տարի ղեկավարել է Հայաստանի Մտավոր սեփականության գրասենյակի տվյալ բաժինը՝ աշխատելով գյուտերի և արդյունաբերական դիզայնների պաշտպանության ուղղությամբ։ Համագործակցում է միջազգային ընկերությունների, արտոնագրային հավատարմատարների գրասենյակների և տեխնոլոգիական բիզնեսների հետ՝ օգնելով կառուցել արդյունավետ ՄՍ ռազմավարություններ Հայաստանում և Եվրասիական տարածաշրջանում։

Բանախոսության ընթացքում մասնակիցները կծանոթանան մտավոր սեփականության պաշտպանության հիմնական սկզբունքներին, կսովորեն գնահատել գաղափարները, հասկանալ իրավական և ռազմավարական ռիսկերը, ինչպես նաև կքննարկեն, թե ինչու են բազմաթիվ լավ նախագծեր ձախողվում հենց պաշտպանության բացակայության պատճառով։

Օրը՝ մայիսի 22, ժամը՝ 13:00՝ Մատենադարան, Հ. Թամրազյանի անվան դահլիճ։

Թեմա՝ «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն»

Մասնակցությունն անվճար է. պետք է պարզապես նախապես գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/wqQjFCfh6CcH36Bh9»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում