ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում

Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում

Հունգարիայի նոր կառավարությունը կվերանայի երկրում միակ «Պակշ» ատոմակայանի ընդլայնման նախագծի ֆինանսավորումն ու իրականացման պայմանները: «Մեզ անհրաժեշտ է թափանցիկ միջուկային ռազմավարություն»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի պաշտոնի թեկնածու Իշտվան Կապիտանը: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է գաղտնի պայմանագրերին, որոնք նոր կառավարությունը դեռ պետք է ուսումնասիրի:

Նորընտիր վարչապետ Պետեր Մադյարն արդեն պատրաստակամություն է հայտնել վերանայելու «Պակշ-2» ատոմակայանի նախագծին վերաբերող բոլոր համաձայնագրերը: Նա նաև նշել է, որ նախագծի արժեքը կարող է չափազանցված լինել:

Ռուսական «Ռոսատոմ» պետական ատոմային կորպորացիայի հետ 2 գիգավատ հզորությամբ «Պակշ» ԱԷԿ-ի ընդլայնման մասին համաձայնագիրը կնքվել էր 2014 թվականին՝ առանց մրցույթի անցկացման: ԱԷԿ-ում նախատեսվում է կառուցել ռուսական երկու ջրաջրային էներգետիկ ռեակտոր՝ 12,5 մլրդ եվրո արժողությամբ։

Սակայն նախագծի իրականացումն այդ ժամանակից հետաձգվել է: 2024 թվականին նոյեմբերին ԱՄՆ վարչակազմը՝ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորությամբ, պատժամիջոցներ էր սահմանել ռուսական մասնակցությամբ «Պակշ» ԱԷԿ-ի ընդլայնման դեմ, իսկ 2025 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը դրանք չեղարկել է։ 2025 թվականի սեպտեմբերին էլ Եվրոպական դատարանն է չեղյալ հայտարարել Եվրոպական հանձնաժողովի 2017 թվականի թույլտվությունը, որը հնարավորություն էր տալիս Հունգարիային ֆինանսավորել ատոմակայանի ընդլայնման գործընթացը:  

Բուդապեշտից 100 կիլոմետր հեռու գտնվող «Պակշ» ատոմակայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով՝ 1980-ականներին։ Այն Հունգարիայի միակ ատոմակայանն է և արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40 տոկոսը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում