Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու դեպք

ԳԳոհար Սարգսյան

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ տեղեկությունը համատեղ իրացրին ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։

Ըստ տեղեկության՝ 46, 43 և 48 տարեկան երեք օտարերկրացի Լեռնագոգ գյուղում գտնվող շինությունում հերոին ու մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են իրացրել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում բնակվող 39-ամյա տղամարդու, և պատրաստվում են հատել պետական սահմանը։

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղում կանգնեցվեց Արմավիրի մարզի մի բնակչի վարած մեքենան։

Վարորդն ու երեք օտարերկրացի ուղևորները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Կազմված փաստաթղթերի հետ նրանք ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լեռնագոգ գյուղի շինությունում հայտնաբերվեց 276 գրամ հերոին, նաև՝ առանց փաստաթղթի որսորդական հրացան։ 43-ամյա տղամարդու բժշկական զննությամբ էլ հայտնաբերվեց հերոինի և մեթամֆետամինի զանգվածով 12 փաթեթ՝ ընդհանուր 84 գրամ։

 Ըստ օտարերկրացու՝ սրանք նույնպես նախատեսված էին Հայաստանում իրացնելու համար։ Երեք օտարերկրացիները կալանավորվել են։

Դալարիկի բնակիչ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում