ՄՄարի Կոստանյան

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ մասնակցելու է Թուրքիայում Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

«Մեր ամենակարևոր ծրագրերից մեկը TANAP-ն է: Նոյեմբերի 30-ին ծրագրում ենք պաշտոնական արարողություն կազմակերպել: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը»:

Գազատարի տարողունակությունը լինելու է առնվազն 16 մլրդ խմ, որից 10 միլիարդը ուղղվելու է Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ:

Հետագայում սպասվում է, որ այդ գազատարի տարողունակությունը կլինի 24 խմ, իսկ ավելի ուշ՝ 31 խմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում