ՎՎարդան Հովսեփյան

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստը

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի  շրջանակներում, տրանսպորտային ոլորտում, եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, դրանց թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի  39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների   տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների   տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին, որը  վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ. համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի՝ Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել  նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի  39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ  է ընտրվել  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում  նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել  մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը,  փոխադրումների անվտանգության և  հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը  և ներդրումների ծավալների մեծացմանը։

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։

Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր՝ Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է  ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման  նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների  և ծառայությունների  բարելավման անհրաժեշտությունը,  ինչպես նաև՝ ԵԱՏՄ և  համաշխարհային շուկաների համար, որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի, կայացման  հրատապությունը։

«Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք  նշանակալի միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում