ԱՄՆ-Չինաստան առևտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող Է ավելի արմատական հետևանքներ ունենալ, քան՝ Առաջին աշխարհամարտը: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«Մեր համատեղ նպատակների քննարկումը և հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձն ինձ սկզբունքորեն կարևոր են թվում: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ կլինեն, քան Եվրոպայում: Առաջին համաշխարհային պատերազմը տեղի Է ունեցել համեմատաբար աննշան ճգնաժամի պատճառով, որը չկարողացան հաղթահարել»:
Նա նաև ընդգծել Է, որ առայժմ ամենևին ուշ չԷ կարգավորել իրադրությունը, որովհետև ԱՄՆ-ը և Չինաստանը «դեռևս գտնվում են «սառը պատերազմի» ակունքներում: Միևնույն ժամանակ Քիսինջերը հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի և Պեկինի առևտրական բանակցությունները կարող են դառնալ երկրների միջև քաղաքական քննարկումների սկիզբ:










