Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս են. Եվրահանձնաժողով

Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս են. Եվրահանձնաժողով

ԵՄ-ն պատասխանել է Կիևը լքելու Մոսկվայի կոչերին: Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար Էլ-Անունին նշել է՝ Կիևի վրա հարձակվելու Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները նրա անխոհեմ էսկալացիոն մարտավարության մի մասն են։

«Ռուսաստանը հերթական անգամ աղաղակող կերպով փորձում է մեղքը բարդել Ուկրաինայի վրա սեփական ագրեսիվ պատերազմի համար։ Ինչ վերաբերում է մեզ՝ ԵՄ-ին, մենք չենք փոխի մեր դիրքորոշումը կամ ներկայությունը Կիևում»,- ասել է պաշտոնյան:

Ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ վերջին տարիներին Ռուսաստանն արդեն վնաս է հասցրել Կիևում մի քանի դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ ԵՄ պատվիրակությանը։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ չնայած Ուկրաինայի կողմից երկարատև հրադադարի և խաղաղության կոչերին՝ Ռուսաստանը երբեք լուրջ մտադրություն չի ցուցաբերել դադարեցնելու պատերազմը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում