Դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին. Փաշինյան

Դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին. Փաշինյան

Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,- նշել է նա։

«Հազար ասեցինք՝ սա Նիժնի Տապռի գեղը չի։ Չեք հասկանում՝ կհասկացնենք»,- տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©