ՎՎարդան Հովսեփյան

Առողջապահության նախարարությունը հորդորում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել

Առողջապահության նախարարությունը հորդորում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, նոյեմբերի 22-30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին, Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ անկախ ձեր առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: 

Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: 

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` 010-61-08-20 հեռախոսահամարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում