ՆՆարե Թադևոսյան

Գեդիկփաշայի հայկական եկեղեցուն հաջողվել է վերադարձնել խլված կալվածքները

Գեդիկփաշայի հայկական եկեղեցուն հաջողվել է վերադարձնել խլված կալվածքները

Գեդիկփաշայի Սբ Հովհաննես եկեղեցուն երկարատև պայքարից  հետո հաջողվել է իր իրավունքները հաստատել անցյալում հափշտակված կալվածքի վրա:

Նոյեմբերի 17-ին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ այդ մասին հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը՝ ավետելով, որ եկեղեցին վերահաստատել է իր սեփականությունը, որի համար Ստամբուլի քաղաքապետարանից փոխհատուցում պիտի ստանա:

Թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլըն ուրախություն է հայտնել արդարության հաստատման կապակցությամբ:

«Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ համաձայնության ենք եկել, որ այդ հատուցումը պետք է ստանանք բաժիններով, քանի որ ամբողջական գումարը, որը կազմում է 8 մլն թուրքական լիրա, դժվարությունների առջև կկանգնեցնի նաև քաղաքապետարանին»,- գրում է «Ակօսը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում